211652_close_icon
views-count1844 դիտում article-date 16:10 16-10-2014

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ է անցկացրել

Հոկտեմբերի 15-ին ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Բելգիայի Թագավորության խորհրդարանում հանդիպել է պատգամավոր Դիրկ Վան դեր Մայլենի հետ։ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից տեղեկացավ, որ քննարկվել են խորհրդարանական համագործակցությանը առնչվող եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցեր։ Հաջորդ հանդիպումը կայացել է Բրյուսելում գործող փորձագիտական եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հարցերին եւ այդ համատեքստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներին։ Աշոտ Ղուլյանը պատասխանել է փորձագետներին հետաքրքրող հարցերին։ Այնուհետև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը Բրյուսելում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Մարիամ Մագթաղինացի հայկական եկեղեցի, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Օրվա երկրորդ կեսին Աշոտ Ղուլյանը Եվրախորհրդարանում հանդիպել է Եվրոպայի Ազատ Դաշինք կուսակցության գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենին եւ նույն կուսակցության քաղաքական հարցերով խորհրդատու Եվա Բիդանիայի հետ։ Զրուցակիցները քննարկել են Արցախի քաղաքական համակարգի հետ Եվրոպայի Ազատ դաշինքի համագործակցության հնարավոր տարբերակներն ու հեռանկարները։ Նույն օրվա երեկոյան Եվրախորհրդարանի շենքում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում եւ ընդունելություն՝ նվիրված ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձին։ Միջոցառմանը ներկա էին Կիպրոսի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Յաննակիս Օմիրուն, Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ, ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» և Բրյուսելում տեղակայված միջազգային այլ կառույցների պատասխանատուներ։ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է ԼՂՀ հռչակումից ի վեր հանրապետության ունեցած ձեռքբերումներն ու ներկայիս խնդիրները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը եւ եվրոպական կառույցների հետ համագործակցելու հնարավորությունները։ Երեկոյին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը, ով ողջունել է ԼՂՀ անկախության հերթական տարեդարձը եւ հայտարարել Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խումբ ստեղծելու անհրաժեշտության մասին: Ողջույնի խոսքով միջոցառմանը հանդես են եկել նաեւ ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Բենիլյուքսի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Լյուվենի համալսարանի պրոֆեսոր Բեռնար Կուլին։

Նմանատիպ նյութեր