2226 դիտում
16:48 16-10-2014
Առողջապահության նախարարությունը ոչ մի կերպ չի արձագանքում խոշտանգումների ենթարկված նախկին գերու խնդրին
ՀՀ Առողջապահության նախարարությունը չի արձագանքում օգոստոսի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված եւ սեպտեմբերի 25-ին Հայաստան վերադարձված Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանի հարազատներին խնդրանքին, ովքեր կասկածում են, որ նրան դիզվառելիք են ներարկել, սակայն բուժզննման համար հնարավորություն չունեն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարգիս Անանյանի քույրը՝ տիկին Քնարիկը:
Նա նշեց, որ եղբոր վիճակը գնալով վատանում է: Իրենք ստիպված բարձրաձայնել են իրենց սոցիալական խնդրի եւ ամենից շատ հուզող խնդրի մասին, սակայն նախարարությունը ոչ մի կերպ չի արձագանքել:
«Մեզ ընդամենը անհրաժեշտ է, որ արյունը ստուգեն, տեսնեն՝ դիզվառելիք ներարկե՞լ են, թե՞ ոչ»,- ավելացրեց նախկին գերու քույրը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Սարգիս Անանյանը գերության ընթացքում այնքան է ծեծվել, որ անգամ տուն վերադառնալուց հետո իրեն թվում է, թե իրեն ծեծում են ու բարձրաձայն օգնություն է խնդրում: Ավելին, հարազատները համոզված են, որ նրան դիզվառելիք են ներարկել, բայց գումար չունենալու պատճառով չեն կարողանում արյան հետազոտության ենթարկել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սարգիս Անանյանի քույրը՝ տիկին Քնարիկը: «Ոտքերին են խփել, գլխին, մեջքին: Հետքերը մարմնի վրա են: Այնքան դաժան են ծեծել, որ ցավը մինչեւ հիմա ջանի մեջ է: Մինչեւ հիմա իրեն թվում է, թե ծեծում են: Ցերեկ, գիշեր գոռում է, թե ծեծում են, ձեռներից փրկեք, օգնեք եւ այլն եւ այլն»,- պատմել էր քույրը:
Ի դեպ, Սարգիս Անանյանը կին չունի, և քույրն է նրա խնամքով զբաղվում, իսկ նախկին գերու 2 տղաները գործազուրկ են եւ անապահով վիճակում են ապրում:
Մինչ այդ էլ տեղեկացրել էինք, որ Ս. Անանյանը Հայաստանին է վերադարձվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի չեզոք միջնորդության և կողմերի համաձայնության պայմաններում: ԿԽՄԿ պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին հանդիպել էր Սարգիս Անանյանին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը: Իսկ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Անանյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Ադրբեջանական կողմը պնդել էր, որ Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Անանյանի հարևանները հրապարակած լուսանկարում ճանաչել էին իրենց հարևանին:
Նմանատիպ նյութեր
10830 դիտում
23:49 13-06-2015
Առողջապահության նախարարությունը օպերատիվորեն արձագանքում է «Թուրքը տեսներ՝ կլացեր» հրապարակմանը
Այս բաժնից
547 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
784 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
715 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը