1044 դիտում
10:04 17-10-2014
Թուրքիային չի հաջողվել անհրաժեշտ քանակի ձայներ հավաքել՝ ՄԱԿ ԱԽ-ի նոր ոչ մշտական անդամ դառնալու համար
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու համար անցկացված քվեարկության ժամանակ Թուրքիան չկարողացավ անհրաժեշտ ձայների քանակ ապահովել:
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ պետք է անցկացվի քվեարկության 3-րդ փուլ: Քվեարկության 2-րդ փուլում, որը տեղի է ունեցել նախօրեին, Թուրքիան պետք է հավաքեր 193 ձայներից 129-ը, սակայն նրա օգտին քվեարկեց ընդամենը 73 պետություն:
ՄԱԿ ԱԽ-ն կազմված է 15 պետություններից, որից 5-ը մշտական անդամներ են (Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան), իսկ 10 պետություն ընտրվում է քվեարկության միջոցով՝ 5 տարի ժամկետով: ՄԱԿ-ի անդամ193 պետություններից ավելի քան 1/3-ը երբեք ՄԱԿ ԱԽ-ի անդամ չեն դարձել: Ոչ մշտական անդամ պետությունները մասնակցում են որոշումների կայացմանը, սակայն չեն կարող, ի տարբերություն մշտական անդամների, արգելափակել այդ որոշումները:
Նմանատիպ նյութեր
1129 դիտում
21:06 10-10-2023
Ռուսաստանը բավարար ձայներ չի հավաքել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընտրվելու համար
2254 դիտում
10:58 27-04-2017
Դա իմ գյուղն ա, ես միշտ էլ շատ ձայներ եմ հավաքել. Բազմասեր Առաքելյանը՝ ուղղորդումների մասին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
898 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
985 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի