1418 դիտում
11:19 17-10-2014
Վրաստանը պատրաստվում է Մոսկվայի և Սուխումիի միջև կնքվելիք պայմանագրի հետ կապված նոր դիրքորոշում մշակել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 18-ին նիստ կգումարի, որում քննարկվելու է Մոսկվայի և Սուխումիի միջև կնքվելիք պայմանագրի հետ կապված Ռուսաստանի հանդեպ Վրաստանի հետագա դիրքորոշման հարցը:
News Georgia-ի փոխանցմամբ՝ նիստն անցկացվելու է ընդլայնված կազմով: Ներկա կլինեն խորհրդարանի խոսնակը, պատգամավորներ, երկրի ողջ բարձրաստիճան ղեկավարությունը, որի ժամանակ նոր ծրագիր է մշակվելու:
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, Ռուսաստանը պատրաստվում է Սուխումիի հետ պայմանագիր կնքել համագործակցության և ինտեգրացիայի վերաբերյալ: Պայմանագրի կետերից մեկը ենթադրում է զինված հարձակումները չեզոքացնելու նպատակով ՌԴ-ի և Աբխազիայի Զինված ուժերի միացյալ խմբավորման ստեղծում: Թբիլիսիում այդ այդ հայտարարությունը բավականին սուր արձագանք է գտել: Մասնավորապես հնչել են վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները դադարեցնելու առաջարկներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
943 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
1027 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի