9992 դիտում
12:56 17-10-2014
Հայկական հարսանիքի մի պատմություն, որում ուրախությունը վերածվել է տուրուդմփոցի
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 36-ամյա Հայկ Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ապարան քաղաքի Բաղրամյան 5 հասցեում գտնվող հարսանյաց սրահում բացահայտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ շուրջ 10 րոպե տևողությամբ բռնություն գործադրելով կատարել է խուլիգանություն:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ , որ դատարանը, քննելով գործը, պարզել է, որ Հայկ Ղարիբյանը մասնակցել էր իր ազգական Նարեկ Վարդանյանի հարսանեկան արարողությանը: Արարողության ընթացքում` ժամը 21:30-ի սահմաններում, տեղեկացել էր, որ որդին, 9-ամյա` Համլետ Ղարիբյանը, վիճաբանել է հարսանիքին մասնակցող այլ երեխաների հետ և պարզելով, որ որդու նկատմամբ բռնություն է գործադրել Կարեն Մխիթարյանը, պարզաբանումներ պահանջելու նպատակով մոտեցել է վերջինիս: Կարեն Մխիթարյանի պապը` Գագիկ Խաչատրյանը, նկատելով, որ Հայկ Ղարիբյանը մոտենում է իր թոռանը, գնացել է վերջիններիս մոտ: Այդ պահին երեխաների միջև տեղի ունեցած միջադեպի շուրջ Հայկ Ղարիբյանն անհիմն վիճաբանության մեջ է մտել Գագիկ Խաչատրյանի հետ, որի ընթացքում շրջապատի հանդեպ արտահայտելով արհամարհական վերաբերմունք՝ սեռական բնույթի հայհոյանք է տվել իր տղային հարվածած երեխայի մոր հասցեին, որից հետո, թեև Գագիկ Խաչատրյանից տեղեկացել է, որ խոսքը նրա դստեր մասին է, արհամարհել է այդ հանգամանքը և իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով կրկին տվել է նույն հայհոյանքը, որի ընթացքում փորձել է ոտքով հարվածել Կարեն Մխիթարյանին, որը կանխվել է Գագիկ Խաչատրյանի միջամտության շնորհիվ:
Այնուհետև Հայկ Ղարիբյանը քաշքշել է Գագիկ Խաչատրյանին և հարսանյաց հանդեսին ներկա բազմաթիվ կանանց ու երեխաների ներկայությամբ սկսել է բարձրաձայն, անհասցե սեռական բնույթի խուլիգանական հայհոյանքներ տալ ու անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ բացահայտ կերպով խախտել է հասարակական կարգը, չի ենթարկվել իրեն կարգի հրավիրող անձանց, հակադրվել, անտեսել է հանդարտվելու վերաբերյալ շրջապատի հորդորները՝ իր եսը հակադրելով իր գոռգոռոցների ու հայհոյանքների ձայներից իրեն մոտեցած անձանց, շարունակել է հայհոյանքներ տալ ու շուրջ 10 րոպե տևողությամբ բռնություն գործադրելով՝ կատարել է խուլիգանություն, որի պատճառով մոտ 1 ժամ հարսանիքն ընդհատվել է և հյուրերի մեծ մասը հեռացել է հարսանյաց սրահից:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննելով գործը վճռել է Հայկ Ղարիբյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել տուգանքի` 150.000/հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով:
Նմանատիպ նյութեր
1443 դիտում
16:23 15-02-2014
Թուրք պատգամավորի քիթը ջարդել են խորհրդարանում տուրուդմփոցի ժամանակ
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը