2691 դիտում
16:21 17-10-2014
Բանակում սպանված զինծառայողի ընտանիքը, որն ապրում է ցելոֆանե ծածկի տակ, ՊՆ-ի և բարի մարդկաց տրամադրած գումարով տուն է սկսել կառուցել
ԼՂՀ մարտական հենակետերից մեկում այս տարվա հուլիսի18-ին հրազենային վիրավորումից մահացած Գեւորգ Ավագյանի ընտանիքի անդամներին, ովքեր ապրում են ծայրահեղ ծանր վիճակում եւ նույնիսկ տուն չունեն, ՀՀ ՊՆ-ն գումար է փոխանցել՝ տուն կառուցելու նպատակով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ տան շինարարության համար համագյուղացիները եւս գումար են հավաքել, գյուղապետարանը եւս իր ներդրումն է ունեցել: Գյուղի բնակիչները նաեւ շինարարության հարցում են զոհված զինծառայողի ընտանիքին օգնում: Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ Ղարաբաղից էլ էին ֆինանսապես օգնել:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Գեւորգ Ավագյանի ընտանիքին հնարավոր է՝ առաջիկայում գումար փոխանցեն՝ տուն կառուցելու նպատակով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը: Նա նշել էր , որ Գեւորգի հուղարկավորության օրը բոլորը տեսել են, թե նրա ընտանիքն ինչ ծայրահեղ ծանր վիճակում է ապրում, ինչից հետո թե՛ Արագածոտնի մարզպետը, թե՛ ՀՀ ՊՆ-ն և թե՛ կառավարությունը քայլեր են ձեռնարկել՝ նրանց ֆինանսական աջակցություն տրամադրելու և այդ հողի վրա տուն կառուցելու համար:
Մինչեւ այդ էլ տեղեկացրել էինք, որ Գեւորգ Ավագյանի սպանության կասկածանքով ձերբակալված Արմեն Սարգսյանը կալանավորվել է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրան մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում: SHAMSHYAN.com-ին հասած տեղեկություններով՝ Արմեն Հրաչյայի Սարգսյանը մինչեւ Գեւորգին կրակելը դիրքերում քնած է եղել: Երբ Գեւորգը նկատել է նրան, քնից հանել է եւ նկատողություն արել: Հետո նրանց միջև վեճ է ծագել, հայհոյել են իրար, ինչից հետո Արմենը կրակել է Գեւորգի վրա:
«Շատ-շատ շատ ծանր պայմաններում են ապրում, այն աստիճան, որ նույնիսկ դժվար է նկարագրել: 15 տարի է՝ անգամ տուն չունեն: Քարե մի շինությունում են ապրում, որը նույնիսկ ծածկ չունի, այն ցելոֆանով են փակել: Բայց այդ պայմաններում Գեւորգը շատ լավ էր սովորում: Արվեստի դպրոցում էր սովորել, դուդուկահար էր: Մանկավարժական համալսարան ընդունվեց, գնաց բանակ: Նա համ շատ խելացի էր, համ շատ խելոք: Օրեր առաջ էր օտպուսկ եկել: Լավ ծառայելու համար էին տվել: Աշունը պետք է գար»,- ասել էր գյուղապետը, ինչպես նաեւ փոխանցել, որ Գեւորգը իրենց փոքր մեկ եղբայր ունի: Նշենք նաեւ, որ Գեւորգի սպանելու մեջ կասկածվող ծառայակիցը Ալավերդից է:
Նմանատիպ նյութեր
5294 դիտում
17:19 18-07-2014
Ծառայակցի գնդակից սպանված Գևորգը դուդուկահար էր, ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ՝ ցելոֆանե ծածկի տակ
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»