211652_close_icon
views-count7412 դիտում article-date 13:36 17-09-2014

Բանակում սպանված Գևորգի ընտանիքին, որ ցելոֆանե ծածկի տակ է ապրում, կառավարությունը գումար կփոխանցի տուն կառուցելու համար

ԼՂՀ մարտական հենակետերից մեկում հուլիսի 18-ին մահացու հրազենային վիրավորում ստացած Գեւորգ Ավագյանի ընտանիքին, որն ապրում է ծայրահեղ ծանր վիճակում եւ նույնիսկ տուն չունի եւ ցելոֆանե ծածկի տակ է ապրում, կառավարությունը մի քանի օրից գումար կփոխանցի տուն կառուցելու նպատակով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ տան հիմքը կա եւ գյուղապետարանն էլ բոլոր փաստաթղթերը ձեւակերպել է տվյալ հողատարածքը նրա անունով դարձնելու համար: «Մի քանի օրից արդեն պարզ կլինի, թե գումարը երբ կփոխանցեն»,- ավելացրեց գյուղապետը: Մինչեւ այդ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը նշել էր, որ Գեւորգի հուղարկավորության օրը բոլորը տեսել են, թե նրա ընտանիքն ինչ ծայրահեղ ծանր վիճակում է ապրում, ինչից հետո թե՛ Արագածոտնի մարզպետը, թե՛ ՀՀ ՊՆ-ն և թե՛ կառավարությունը քայլեր են ձեռնարկում՝ նրանց ֆինանսական աջակցություն տրամադրելու և այդ հողի վրա տուն կառուցելու համար: Մինչեւ այդ էլ տեղեկացրել էինք, որ Գեւորգ Ավագյանի սպանության կասկածանքով ձերբակալված Արմեն Սարգսյանը կալանավորվել է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրան մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հասած տեղեկություններով՝ Արմեն Հրաչյայի Սարգսյանը մինչեւ Գեւորգին կրակելը դիրքերում քնած է եղել: Երբ Գեւորգը նկատել է նրան, քնից հանել է եւ նկատողություն արել: Հետո նրանց միջև վեճ է ծագել, հայհոյել են իրար, ինչից հետո Արմենը կրակել է Գեւորգի վրա: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գեւորգ Ավագյանի ընտանիքը ապրում է ծայրահեղ աղքատ պայմաններում, նույնիսկ տուն չունեն: «Շատ-շատ շատ ծանր պայմաններում են ապրում: Այն աստիճան, որ նույնիսկ դժվար է նկարագրել: 15 տարի է՝ անգամ տուն չունեն: Քարե մի շինությունում են ապրում, որը նույնիսկ ծածկ չունի, այն ցելոֆանով են փակել: Բայց այդ պայմաններում Գեւորգը շատ լավ էր սովորում: Արվեստի դպրոցում էր սովորել, դուդուկահար էր: Մանկավարժական համալսարան ընդունվեց, գնաց բանակ: Նա համ շատ խելացի էր, համ շատ խելոք: Օրեր առաջ էր օտպուսկ եկել: Լավ ծառայելու համար էին տվել: Աշունը պետք է գար»,- ասել էր գյուղապետը, ինչպես նաեւ փոխանցել, որ Գեւորգը իրենց փոքր մեկ եղբայր ունի:

Նմանատիպ նյութեր