11146 դիտում
20:51 17-10-2014
Երևանում «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ վրաերթի են ենթարկվել մայր ու աղջիկ
Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևան քաղաքի Մուրացանի փողոցի բնակիչ, 50-ամյա Տիգրան Շահբազյանը իր վարած Opel մակնիշի 34 ԼP 695 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում` «Պարտեզ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Էրեբունի բժկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածները մայր ու աղջիկ են:
Այս պահին դեպքի վայր են ժանամնել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները` տեսուչ Արմեն Ամիրխանյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը: