3491 դիտում
23:08 17-10-2014
ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կողմից կատարվող ստուգումների ամփոփիչ խորհրդակցություն՝ Ոստիկանության զորքերի հրամանատարությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 17-ին Ոստիկանության զորքերի հրամանատարությունում տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կողմից կատարվող ստուգումների ամփոփիչ խորհրդակցությունը: Մինչեւ խորհրդակցությունը ՀՀ Նախագահի խորհրդական, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը
եւ նրանց ուղեկցող անձինք Ոստիկանության զորքերի վարչական շենքում ծանոթացան ծառայողների աշխատանքային ու հանգստի այմաններին, գնահատեցին Զորքերի հատուկ տեխնիկայի եւ միջոցների պատրաստականության վիճակը, շրջեցին տարածքում:
Խորհրդակցության սկզբում հանրապետության գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը ներկայացրեց ստուգման նպատակներն ու խնդիրները:Տեսչական ստուգումների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ, գեներալ-մայոր Գեորգի Ֆարյանը:
Ստուգման արդյունքներով՝ Ոստիկանության զորքերի եւ ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը գնահատվեց բավարար՝ նշելով նաեւ արձանագրված թերություններն ու բացթողումները: Տեղի ունեցավ հրատապ խնդիրների առարկայական քննարկում, կոնկրետ առաջարկներ արվեցին թերացումները վերացնելու, ոստիկանության զորքերի ստորաբաժանումների պատրաստականությունը
որակապես այլ վիճակի բերելու, աշխատանքը կատարելագործելու ուղղությամբ:
Տեսչական ստուգման արդյունքներին անդրադարձավ եւ իր դիտարկումները ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Խորհրդակցությունն ամփոփեց ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը: Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչությանը՝ հետեւողական եւ խստապահանջ ստուգումների համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
6485 դիտում
14:21 05-03-2018
Գլխավոր ռազմական տեսչության ստուգումների ամփոփում ոստիկանության զորքերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2103 դիտում
16:29 29-11-2018
Իրանի ստուգումների և ֆինանսական վերահսկողության գլխավոր տեսչության պատվիրակությունը ՀՀ գլխավոր դատախազությունում
5163 դիտում
20:20 14-01-2017
Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում
Այս բաժնից
1012 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1027 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք