211652_close_icon
views-count681 դիտում article-date 19:38 17-10-2014

Լիտվայում ՀՀ դեսպանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ

Հոկտեմբերի 17-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Լիտվայի միջև բարեկամական հարաբերություններին: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա գործակցության ակտիվացման կապակցությամբ և կարևորեցին միջգերատեսչական շարունակական համագործակցության խորացումը, փոխայցելությունների իրականացումը: Մտքեր փոխանակվեցին երկկողմ, բազմակողմ և տարածաշրջանային օրակարգի, միջազգային անվտանգության, ինչպես նաև միջազգային հարցերի շուրջ: Կողմերը քննարկեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր