1726 դիտում
11:32 18-10-2014
Շանթ Հարությունյանի քաղաքական գործունեությունը ազատության, թե անազատության մեջ, կշարունակվի. Առավոտ
«Առավոտ»-ը գրում է. «Եթե Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնց ես համակրում եմ և որոնց հայացքները հիմնականումում կիսում եմ, ապա Շանթ Հարությունյանը նրանցից մեկն է: Բայց հասկանալով, որ խիստ ոչ պոպուլյար կարծիք եմ արտահայտելու, չեմ կարող ասել, որ նա և նրա ընկերները չեն խախտել օրենքը:
Այն քաղաքական գործիչները, ովքեր դա պնդում են, պետք է հիշեն, որ նրանց ճնշող մեծամասնությունը եղել են իշխանության և վաղը կամ մյուս օրը նորից կլինեն: Նրանք կհանդուրժե՞ն պայթուցիկներով և փայտերով «երթը» ու Մաշտոցի պողոտայում «հրավառությունը»: Ոչ: Կարծում եմ ոչ մի, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրում պետությունը նման բան չի հանդուրժի:
Այլ բան է, որ 4, 5, 6 տարի պատիժներն, իմ կարծիքով, համաչափ չեն տղաների արարքներին: Իսկ անչափահասին այս պարագայում 4 տարի, թեկուզ պայմանական, պատիժ նշանակելն ընդհանրապես բարոյական նորմերից դուրս է:
Կտրականապես համաձայն չեմ նաև նրա հետ, որ Շանթին դատապարտելը վկայում է այն մասին, որ Հայաստանում բռնապետություն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
6550 դիտում
18:43 14-08-2018
Շանթ Հարությունյանը բանտում է, Ռոբերտ Քոչարյանն՝ ազատության մեջ. Շահեն Հարությունյան․ Hayeli.am
3098 դիտում
21:31 27-05-2016
Ազատության հրապարակում Վերջին զանգի գլխավոր միջոցառումը կշարունակվի մինչև ուշ երեկո
Այս բաժնից
679 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
916 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2224 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ