1336 դիտում
13:30 18-10-2014
Ճանապարհային ոստիկանությունը ստուգայցեր է անցկացրել Երևանում, Գյումրիում և Աշտարակում
Հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 17 ավտոմեքենա. 8 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 9-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Նույն օրը, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայցեր են անցկացվել նաև Գյումրիում և Աշտարակում: Չորս ժամում Գյումրիում հայտնաբերվել է ալկոհոլ օգտագործած 7, Աշտարակում՝ 6 վարորդ: Իսկ 4 վարորդ էլ Աշտարակում երթևեկել է առանց համապատասխան փաստաթղթերի:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1355 դիտում
14:53 25-10-2014
Ճանապարհային ոստիկանությունը ստուգայցեր է անցկացրել Երևանում և Կոտայքի մարզում
1391 դիտում
11:21 01-11-2014
Ճանապարհային ոստիկանությունը ստուգայցեր է անցկացրել Երևանում և Գեղարքունիքի մարզում
1274 դիտում
14:31 06-12-2014
Ճանապարհային ոստիկանությունը ստուգայցեր է անցկացրել Երևանում և Լոռու մարզում
Այս բաժնից
766 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
907 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ