211652_close_icon
views-count3150 դիտում article-date 11:50 20-10-2014

Բակո Սահակյանը Արցախ է հրավիրել Բարաք Օբամային, Վլադիմիր Պուտինին և Ֆրանսուա Օլանդին

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը Մինսկի Խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ Ղարաբաղ այցելելու հրավերներ է ուղարկել Բարաք Օբամային, Վլադիմիր Պուտինին և Ֆրանսուա Օլանդին: Այս մասին նա հայտարարել է «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում: «Մեր կարծիքով, համանախագահ երկրների ղեկավարները չեն կարող լրջագույն հաջողությունների հասնել զբաղվելով մի երկրի, մի ժողովրդի ճակատագրով առանց անմիջական շփումներ ունենալու այդ երկրի հետ: Այսօր էլ գտնում ենք, որ սա միջազգային հանրության կողմից իրականացվող աշխատանքներում ամենամեծ բացերից մեկը հենց կայանում է դրանում»,- հայտարարել է Բակո Սահակյանը «Ամերիկայի ձայնի» « Խաղաղ կյանքը պատերազմի ուրվականների կողքին» ֆիլմի հեղինակներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր