5031 դիտում
17:27 30-06-2014
Պուտինին ուղարկված նամակից գոհ Անի Զախարյանը պատրաստվում է Բարաք Օբամային էլ նամակ ուղարկել
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը պատրաստվում է առաջիկայում նամակ ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անի Զախարյանը:
«Դե, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է մոտենում, հետեւաբար պետք է մեր դիվանագիտական լծակները ուղղենք այդ կողմ: Այս կոնտեքստում ես առաջիկայում նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նամակ կուղարկեմ»,- ասաց Անի Զախարյանը եւ ավելացրեց, որ թե՛ Բարաք Օբաման, թե՛ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, թե՛ Վլադիմիր Պուտինը իր թվիթերյան ընկերներն են:
Միաժամանակ ավելացրեց, որ չի հասցրել «մեյլը» ստուգել, չգիտի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր նամակին գրավոր պատասխան ուղարկել է, թե ոչ, բայց կարծում է, որ ՌԴ արտգործնախարարի այցը Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի Խմբի Ռուսաստանի համանախագահի հայտարարությունը, պայմանավորված են իր նամակում բարձրացված հարցերով:
«Բայց վաղը չէ մյուս օրը ես «մեյլս» էլ կստուգեմ. տեսնեմ գրավոր պատասխան ուղարկե՞լ է, թե՞ ոչ>,- ավելացրեց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահը:
Նմանատիպ նյութեր
3075 դիտում
11:50 20-10-2014
Բակո Սահակյանը Արցախ է հրավիրել Բարաք Օբամային, Վլադիմիր Պուտինին և Ֆրանսուա Օլանդին
1736 դիտում
17:26 25-02-2014
Էրդողանը իր գլխին կուտակվող «սև ամպերի» համար մեղադրել է Բարաք Օբամային
Այս բաժնից
610 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին