211652_close_icon
views-count920 դիտում article-date 14:23 21-10-2014

Իջևանում և Դիլիջանում զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Ազատ Չ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, մեծ տրամաչափի՝ 2, 7.62 մմ տրամաչափի՝ 20 փամփուշտ` ժապավենով, 7.62 մմ տրամաչափի՝ 20, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ և նռնակի 35 պայթուցիչ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1969 թ. ծնված Դավիթ Ղ.-ն կամավոր հանձնել «ԻԺ-38» տիպի օդամղիչ հրացան՝ վերափոխված մարտականի, «ԻԺ-37» տիպի մեկնարկային ատրճանակ և 5,6 մմ տրամաչափի 15 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր