211652_close_icon
views-count919 դիտում article-date 13:35 22-10-2014

Հայաստանում են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի մասնագետները

Ի կատարումն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 2014թ. աշխատանքային պլանի, ս.թ. հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետություն են ժամանել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի մասնագետները` հոկտեմբերի 22-ից 23-ը ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ստանդարտացման և չափագիտական ծառայությունների պետերի անդրանիկ արտագնա համադրման կոմիտեի նիստին և հավաքներին մասնակցելու նպատակով: Համադրման կոմիտեի նիստի աշխատանքներին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մասնագետները և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները, ովքեր միջոցառման օրակարգի համաձայն, կայցելեն նաև Երևանի չափագիտության ազգային ինստիտուտ:

Նմանատիպ նյութեր