1214 դիտում
19:15 15-06-2016
Նախանշվել են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի 2017թ. համատեղ միջոցառումները
Հունիսի 15-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ ՊՆԽ) հերթական նիստին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
ԱՊՀ-ի ՊՆԽ նիստի օրակարգի համաձայն դիտարկվել է շուրջ 20 հարց` բազմակողմ ռազմական համագործակցության հետագա կատարելագործման ուղղությամբ:
ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհուրդը հաստատել է մինչև 2020թ. ռազմական համագործակցության հայեցակարգի իրականացման հիմնական ուղղություններն ու միջոցառումները, քննարկել և առաջարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի դիտարկմանը ներկայացնել օդատիեզերային պաշտպանության հայեցակարգի նախագիծը:
Նախանշվել են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի 2017թ. համատեղ միջոցառումները, այդ թվում նաև զինծառայողների դաշտային (օդային, ծովային) հմտությունների կատարելագործմանն ուղղված միջազգային բանակային մրցումների կազմակերպման և միջազգային բանակային խաղերի ասոցիացիայի ստեղծման մասին: Քննարկվել են ռազմական կրթության, պետական գաղտնիքի պաշտպանության, ՌՔԿՊ, թռիչքների անվտանգության ապահովման և այլ ոլորտների զարգացմանն ուղղված հարցեր:
ԱՊՀ ՊՆԽ նիստի շրջանակներում նույն օրը կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանձնազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման, ռազմատեխնիկական գործակցության ընդլայնման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ միտված ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա խորացմանը:
Նմանատիպ նյութեր
919 դիտում
13:35 22-10-2014
Հայաստանում են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի մասնագետները
5421 դիտում
20:48 05-06-2017
Հայաստան են ժամանել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ներկայացուցիչները
Այս բաժնից
742 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
619 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
424 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը