Գագիկ Ծառուկյանը կիսատ է թողել հանգիստը Դուբայում և երեկ գիշեր վերադարձել Հայաստան
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եւ գործարար Կարեն Կարապետյանի հետ հանգստանում էր Դուբայում, կիսատ է թողել հանգիստը եւ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին նախապատրաստվելու համար երեկ գիշեր վերադարձել է Հայաստան:
ԲՀԿ առաջնորդին օդանավակայանում դիմավորել են մեծ թվով մարդիկ, իսկ Գագիկ Ծառուկյանը նրանց հորդորել է լծվել ակտիվ հանրահավաքային գործի:
Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը, ով այսօր չէր ներկայացել ԱԺ քառօրյային, Կարեն Կարապետյանի հետ շարունակում է հանգիստը: