«Բորուսիա»-ն ջախջախեց «Գալաթասարայ»-ին. Մխիթարյանը փայլուն հանդիպում անցկացրեց. տեսանյութ
Դորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է իր հաղթարշավը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Յուրգեն Կլոպ սաները երրորդ տուրում Ստամբուլում հյուրընկալվեցին «Գալասաթարայ»-ին և չորս անպատասխան գնդակ ուղարկեցին թուրքական թիմի դարպասը: Տվյալ խաղում իրեն փայլուն դրսևորեց դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով կազմակերպեց իր թիմի առաջին երկու գոլային գրոհները: Երկրորդ խաղակեսում Մխիթարյանը կարող էր ինքը գոլի հեղինակ դառնալ, սակայն վերջինիս հարվա]ից հետո փայլուն խաղաց մրցակցի դարպասապահ Ֆենրանդո Մուսլերան:
«Բորուսիա»-ն երեք տուրից հետո 9 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել D խմբի մրցաշարային աղյուսակը:
[b]«Գալաթասարայ» - «Բորուսիա»՝0:4[/b]
Գոլեր՝ Օբամեյանգ 6՛, 18՛, Ռոյս 41՛, Ռամոս 83՛