ՕԵԿ-ում հարաբերություններն այնքան սրված են, որ Իշխան Խաչատրյանը կարող է հրաժարվել իր մանդատից. Ժողովուրդ
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՕԵԿ խմբակցությունում տարաձայնություններ կան: Ըստ լուրերի՝ Իշխան Խաչատրյանը չի մասնակցում խմբակցության աշխատանքներին և «սառեցրել է» հարաբերությունները մյուս անդամների հետ:
Իբր Խաչատրյանի և մյուսների հարաբերություններն այն աստիճան են սրվել, որ հնարավոր է նա հրաժարվի մանդատից: Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց տարածված լուրերը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: