211652_close_icon
views-count1631 դիտում article-date 14:23 23-10-2014

Թմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկվել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները Երևանի Շիրակի փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1954 թ. ծնված Հովնան Հ.-ին և 1978 թ. ծնված Անդրանիկ Թ.-ին: Խուզարկությամբ Հովնան Հ.-ի գրպանից հայտնաբերվել է 6, իսկ Անդրանիկ Թ.-ի գրպանից՝ 0.8 գրամ հաշիշանման զանգված: Նյութերի նախապատրաստման ընթացքում Հովնան Հ.-ին պատկանող «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ` հետևի նստելատեղի մոտից, հայտնաբերվել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր 14 փաթեթ, որոնց զննությամբ հայտնաբերվել է 30 գրամ հաշիշանման զանգված: Հովնան Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, պահել է օգտագործելու և վաճառելու նպատակով: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Պարզվել է նաև, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում Հովնան Հ.-ն պարբերաբար` 5 անգամ, վերջին անգամ հոկտեմբերի 21-ին, ժամը 22.00-ին, 3.000 դրամով Շիրակի փողոցում թմրամիջոց է վաճառել Անդրանիկ Թ.-ին: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր