211652_close_icon
views-count1026 դիտում article-date 13:58 24-10-2014

Մայրաքաղաքում 6 օրում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթումների 18 դեպք

Հոկտեմբերի 6-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության արդյունքում մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ հայտնաբերվել և արձանագրվել է 18 դեպք: 12 հասցեներում կատարվել են քանդման աշխատանքներ: Այս աշխատանքներն իրականացվում են քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցների համատեղ ջանքերով: Հաշվետու ժամանակահատվածում 5 արձանագրություն է կազմվել շինարարական հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր