211652_close_icon
views-count1372 դիտում article-date 14:53 24-10-2014

ԱՄՆ-ը ծրագրում է պայթեցնել «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող նավթատարները

Միացյալ Նահանգները ծրագրում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությա վերահսկողության տակ անցած նավթամուղները պայթեցնել, որպեսզի սահմանափակվեն նավթից ԻԼԻՊ-ի ստացած եկամուտները, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Եվրոպայում և Ասիայում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վալս Նոյեսին: «Օրական 2 մլն դոլարը, որը ահաբեկիչները ստանում են նավթի վաճառքից, ԱՄՆ-ի հիմնական մտահոգություններից մեկն է և հարվածները նպատակային որոշում է»,-նշել է նա: Ավելի վաղ Իրաքի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Համիդ Մաջիդ Մուսան հայտարարել էր, որ ԻԼԻՊ-ը զավթած նավթի վաճառքից օրական ունենում է 5 մլն դոլարից ավելի եկամուտ: Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի երկրների ռազմական վերլուծության փորձագետ Թեոդոր Կարասիկի խոսքով՝ ԻԼԻՊ-ը նավթը Թուրքիայում և Կիպրոսում իր միջնորդների միջոցով ուղարկում է Արևելյան Եվրոպայի երկրներ:

Նմանատիպ նյութեր