211652_close_icon
views-count2615 դիտում article-date 16:27 24-10-2014

Ստամբուլում արագորեն տարհանել են օտարերկրյա հյուպատոսությունների աշխատակիցներին

Ստամբուլում գտնվող Գերմանիայի, Կանադայի և Բելգիայի հյուպատոսություններում այսօր շտապ տարհանում է իրականացվել: Բանն այն է, որ նշված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին պատկանող փոստարկղներում անհայտ պարունակությամբ դեղին փոշի է հայտնաբերվել: Թուրքիայի ԱԻ վարչության աշխատակիցներն արագորեն տեղափոխել են օտարերկրյա դիվանագետներին անվտանգ վայր, փակվել են օդատարները, դեպի հյուպատոսություններ տանող ճանապարհները: Տեղեկություների համաձայն՝ Կանադայի հյուպատոսական ներկայացուցչության աշխատակիցներից մեկն արդեն անմիջական շփում է ունեցել փոշու հետ: Փոշին ուղարկվել է փորձաքննության: Առայժմ արդյունքները չեն հրապարակվել:

Նմանատիպ նյութեր