211652_close_icon
views-count1285 դիտում article-date 16:05 25-10-2014

Մարզումների ժամանակ Սուարեսին խնդրում եմ չկծել ինձ. Պիկե

«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ իր խաղընկեր Լուիս Սուարեսին մարզումների ժամանակ կատակով խդնրում է չկծել իրեն: «Երբ մենք պայքարում ենք մարզումների ժամանակ, ինչպես ասենք, այսօր, երբ նա պետք է հարձակվի եզրային փոխանցումից հետո, ապա ես նրան խնդրում եմ չկծել ինձ: Իսկ նա ի պատասխան իմ ասածին, ծիծաղում է: Լուիսը հասկանում է, որ խաղերի ժամանակ կծելը ճիշտ չէ: Այո, դա տեղի ունեցավ և նա ներողությու խնդրեց իր արարքի համար: Մարզումների ժամանակ Սուարեսը շատ ագերսիվ է»,- Պիկեի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ ուրուգվայցի խաղացողը կծել էր Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը, և ՖԻՖԱ-ի կողմից որակազրկվել էր 4 ամսով: Սուարեսւ որակազրկման ժամկետը ավարտվել է երեկ, իսկ այսօր՝ հոկտեմբերի 25-ին ուրուգվայցի ռմբարիուն «Ռեալ»-ի դեմ խաղում իր նորամուտը կնշի կատալոնյան ակումբի կազմում:

Նմանատիպ նյութեր