1554 դիտում
15:36 27-10-2014
Մենք խախտել ենք և ավելի շատ կխախտենք Սաակաշվիլիի հարմարավետ կյանքը. Վրաստանի վարչապետ
Ամփոփելով ղեկավարման 2 տարիների իր գործունեությունը՝ Վրաստանի ավրչապետ իրակլի Ղարիբաշվիլին այսօր հայտարարել է, որ իշխանության համար չափազանց կարևոր է ազգի հետ ապրել փոխհամաձայնության մեջ, ինչպես նաև կատարել թիմային աշխատանք:
«Մեր քաղաքացաիներն ավելի ու ավելի են համոզվում, որ իրենց թիկունքին կանգնած է իշխանությունը: Այո, մեզ համար կարևոր է մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը: Մենք ամենասկզբում ենք ընտրություն կատարել և նույնիսկ 1 վայրկյան չենք տարակուսել՝ հարց դնելով՝ բազմամիլիոնանոց դղյակ կամ մեր քաղաքացիների կյանքը»,-ասել է նա:
Վրաստանի վարչապետը հիշեցրել է, որ Սաակաշվիլին իր դղյակը կառուցելու համար շուրջ 600 մլն է ծախսել:
«Անշուշտ, մենք խախտել ենք այդ մարդու հարմարավետությունը, և էլ ավելի շատ կխախտենք, սակայն ավելի հարմարավետ կդարձնենք մեր քաղաքացիների կյանքը»,-ասել է Ղարիբաշվիլին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
931 դիտում
19:53 15-01-2025
Բելառուսը նախատեսում է ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ դառնալ
997 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել