1619 դիտում
19:43 27-10-2014
ՀՀ ԱԳՆ-ում կայացել են հայ-ռուսական քաղաքական խորհրդակցություններ
Հոկտեմբերի 27-ին, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների 2014-2016 թթ. ծրագրի համաձայն, Երևանում տեղի ունեցան տեղեկատվական ոլորտի խնդիրների շուրջ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվություններ, որոնք հայկական կողմից վարում էր ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, իսկ ռուսաստանյան կողմից՝ ՌԴ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Խորհրդատվություններին հանգամանալից քննարկում ծավալվեց տեղեկատվական բնագավառում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գործունեության շուրջ։
Կողմերը անդրադարձան ԱԳՆ-երի տեղեկատվական ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցերի՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման փորձի վերաբերյալ:
Միջգերատեսչական խորհրդատվությունների մասնակիցները մտքեր փոխանակեցին Ռուսաստանի և Հայաստանի միջև տեղեկատվական համագործակցության առանցքային թեմաների վերաբերյալ։ Կարևորվեց արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման ոլորտում կադրերի պատրաստման հարցում փորձի փոխանակումը:
Խորհրդակցությունների օրակարգում էին նաև տեղեկատվական դաշտում խտրականության և այլատյացության քարոզչության պայքարին առնչվող հարցերը։
Նմանատիպ նյութեր
3863 դիտում
22:42 12-10-2017
Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
Այս բաժնից
562 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
907 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել