1549 դիտում
21:11 27-10-2014
Փարիզում ավարտվել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները
Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով աշխատանքային այցով Փարիզում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսուա Օլանդի հետ: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են հայ-ֆրանսիական հագեցած օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Օլանդին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում Ֆրանսիայի դերակատարման և ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված փարիզյան հանդիպման նախաձեռնության համար:
Հանդիպմանը զրուցակիցները վերստին ընդգծել են, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության վկայությունն են, որոնք տարեցտարի ավելի են ամրապնդվում բարձր մակարդակի փոխայցելություններով, միջխորհրդարանական սերտ կապերով, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմամբ ու զարգացմամբ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությամբ: Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունից բացի, ակտիվորեն զարգանում և ամրապնդվում են նաև տնտեսական կապերը. ֆրանսիական ներդրումների ծավալը հայաստանյան տնտեսության մեջ այսօր արդեն կազմում է շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար:
Նախագահ Օլանդը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին` միջազգային խաղաղապահ առաքելությանը Հայաստանի շահագրգիռ մասնակցության, ինչպես նաև աֆրիկյան տարածաշրջանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող գործողություններին հայկական կողմի մասնակցության պատրաստակամության համար:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին` Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է գալիս բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման օգտին և նշել, որ բարձր է գնահատում համանախագահող երկրների ղեկավարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` միտված բանակցային գործընթացի առաջմղմանը, տարածաշրջանում մշտական խաղաղության և կայունության հաստատմանը:
Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումից հետո Փարիզի Մարինյի պալատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ մեկնարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Դրանք ավելի ուշ կամփոփվեն Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների համատեղ հանդիպման ժամանակ:
Նմանատիպ նյութեր
6153 դիտում
22:58 08-03-2017
Փարիզում կայացել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3391 դիտում
18:22 23-01-2018
Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1343 դիտում
15:11 25-03-2015
Պեկինում կայացել են հայ-չինական բարձր մակարդակի բանակցությունները
Այս բաժնից
775 դիտում
20:35 15-11-2024
Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածներին առնչվող հարցեր
880 դիտում
20:22 15-11-2024
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի ԺՊ-ն ազատվել է պաշտոնից
1006 դիտում
19:59 15-11-2024
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Նարայանա Մուրթիին