Մարգարիտ Եսայանն իր «մարգարտյա» հարսանիքին հրավիրել է խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ անցյալ ուրբաթ «Վիվալդի» սրահում Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարսանիքին մասնակցել են քաղաքական ներկապնակի գրեթե բոլոր մասնակիցները:
«Պատգամավորն իր հարսանիքին հրավիրել է խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից: Ոչ իշխանականներից ոմանք հարսանիք են գնացել եռյակի ուրբաթօրյա հանրահավաքից հետո:
Հարսանիքին ներկա են եղել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ով, ի դեպ, Մարգարիտ Եսայանի համակուրսեցին է, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով, հիշեցնենք, Եսայանի խնամին է:
ՀԱԿ-ից հրավիրված է եղել միայն Լյուդմիլա Սարգսյանը: Նա, սակայն, հարսանիքին ներկա չի եղել»,-հավելում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: