ԱԺ աշխատակազմի ղեկավարը, իր ենթական ու ԱԺ-ում տեղադրված տեսախցիկները. Իրավունք
«Իրավունք»-ը գրում է. «Վերջին ժամանակներս ՀՀ ԱԺ-ի զուգարանների, ավելի ճիշտ, դրանց դիմաց տեղադրված տեսախցիկների թեման հասցրել է մի շարք սկանդալային, բայց հաճախ նաև զավեշտալի իրավիճակներ առաջացնել: Նման խոսակցություններից մեկն էլ կապվում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի անվան հետ:
Ըստ մեր աղբյուրների` պրն Թովմասյանը վերջերս նույնիսկ որոշել է մի թեթև նկատողություն տալ իր ենթականերից մեկին, ինչ է, թե նա հաճախակի է զուգարան մտնում, և ասում են, որ տվյալ աշխատակցի այդ «չարագործության» փաստը պրն Թովմասյանը բացահայտել է նույն տեսախցիկների օգնությամբ: Դե, պատկերացրեք, եթե հանկարծ զուգարանների ներսում էլ տեսախցիկներ տեղադրվեն, ապա ինչ ուրիշ «դարի հանցագործություններ» կբացահայտի արդարադատության նախկին նախարարը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: