211652_close_icon
views-count1815 դիտում article-date 18:22 29-10-2014

Շախմատ. Մամիկոն Ղարիբյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արամ Հակոբյանն ու Մարիամ Մկրտչյանը՝ արծաթե մեդալակիրներ

Վրացական Բաթումի քաղաքում երեկ երեկոյան ավարտվել է Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այս կարևոր ստուգատեսին մասնակցում էր նաև Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվիրակությունը, որը մրցաշարից կվերադառնա 1 ոսկե և 2 արծաթե մեդալներով: Մինչև 10տ. տղաների խմբում փայլուն արդյունքի է հասել գյումրեցի Մամիկոն Ղարիբյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Նույնքան միավոր է վաստակել նաև մինչև 14տ. տղաների մրցաշարում հանդես եկող Արամ Հակոբյանը արժանանալով արծաթե մեդալի: Արծաթե մեդալի է արժանացել է նաև մինչև 10տ. աղջիկների խմբում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը վաստակելով՝ 7 միավոր: Մեր մի շարք ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել ուժեղագույնների տասնյակում, շատերն էլ զգալիորեն բարելավել իրենց անհատական վարկանիշները:

Նմանատիպ նյութեր