211652_close_icon
views-count1360 դիտում article-date 21:34 29-10-2014

Անչելոտին համոզված է, որ «Ոսկե գնդակը» կստանա Ռոնալդուն

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ կառլո անչելոտին թիմի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ համոզմուն է հայտնել, որ 2014 թվականի արդյունքներով «Ոսկե գնդակի» մրցանակին կարժանանա իր սան Կրիշտիանու Ռոնալդուն: Իտալացին նաև մեկնաբանել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի խոսքերը այն մասին, որ այդ մրցանակին ամենից շատ արժանի է «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը: «Բլատերին անհնար է լռեցնել: «Ոսկե գնդակի» շուրջ միշտ էլ նմանատիպ խոսակցություններ կպտտվեն: Նախորդ մրցաշրջանում քննարկվում էին Ռիբերիի և Մեսսիի թեկնածությունները, իսկ այս տարի մտածելու ոչինչ չկա: Համոզված եմ, որ «Ոսկե գնդակը» կստանա Ռոնալդուն »,- ասել է Անչելոտին:

Նմանատիպ նյութեր