Նոր համախմբում խորհրդարանում. չի բացառվում, որ կձևավորվի հնգյակ. 168 ժամ
«168 ժամ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն առաջիկայում պատրաստվում է Ազգային Ժողով ներկայացնել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական նախագիծ:
ԲՀԿ առաջարկությունների առանցքում լինելու է անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգին, ինչպես նաև ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակումը, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ով է մասնակցել քվեարկությանը:
Այս առաջարկներն ընդունելի են ոչ միայն եռյակի անդամ մյուս երկու կուսակցությունների՝ ՀԱԿ-ի և «Ժառանգության», այլ նաև ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի համար, որոնք նույնպես հանդես են գալիս հօգուտ 100 տոկոս համամասնական ընտրակարգի և ընտրացուցակների հրապարակման:
Արդյունքում` խորհրդարանում այս հարցի շուրջ կարող է ձևավորվել նոր համախմբում, որը կլինի ոչ թե քառյակ, այլ հնգյակ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: