Գերմանիայի գավաթ. Հենրիխ Մխիթարյանը և իր խաղընկերները կուղևորվեն Դրեզդեն
Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլի խաղերի ավարտից անմիջապես հետո տեղի է ունեցել հաջորդ փուլի վիճակահանությունը: 1/8 եզափակիչում Հենրիխ Մխիթարյանը և իր խաղընկերները կուղևորվեն Դրեզդեն, որտեղ կփորձեն հաղթահարել գերմանական երրորդ լիգայում հանդես եկող «Դինամո»-ի արգելք, իսկ ահա գործող գավաթակիր «Բավարիա»-ն Մյունխենում կմրցի Բրաոնշվեյգի «Այնտրախտ»-ի հետ:
1/8 եզրափակիչ
«Բայեր» - «Կայզերսլաուտեռն»
«Կիկերս» - «Բորուսիա» Մ
«Բավարիա» - «Այնտրախտ» Բ
«ՌԲ Լայպցիգ» - «Վոլֆսբուրգ»
«Ֆրայբուրգ» - «Քյոլն»
«Դինամո» Դ - «Բորուսիա» Դ