211652_close_icon
views-count1788 դիտում article-date 12:01 13-10-2015

Գերմանիայի Դրեզդեն քաղաքում հակաիսլամական ցույց է տեղի ունեցել

PEGIDA հակաիսլամական խումբը հոտեմբերի 12-ին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում բողոքի ակցիա է անցկացրել, որին մասնակցել է մոտ 8 հազար մարդ, հաղորդում է Associated Press-ը: Ակցիայի նախաձեռնողները խստորեն դատապարտել են հարյուր հազարավոր անօրինական միգրանտներին ընդունելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և կառավարության որոշումը: «Նրանք մեզ ուղիղ քաղաքացական պատերազմ են տանում»,-ասել է խմբի հիմնադիրներից Լյուց Բահմանը: Ցուցարարները վանկարկել են «Մերկելը պետք է հեռանա» և կոչ արել արտաքսել երկրից միգրանտներին:

Նմանատիպ նյութեր