1409 դիտում
13:31 30-10-2014
Մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Դրանք ներառում են մի քանի ուղղություններ. բազմաբնակարան բնակելի շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի ջերմամեկուսացում, ամառվանից դեռ անավարտ մնացած արտաքին ջրթափ խողովակների, ինչպես նաև հարթ և թեք տանիքների նորոգում, շքամուտքերի հարկաբաժինների ապակեպատում, մուտքերի դռների տեղադրում: Գործընթացը հիմնականում իրականացվում է համատիրությունների ուժերով:
Զուգահեռաբար վարչական շրջաններում աշխատանքներ են տարվում հատուկ տեխնիկայի կարգաբերման ուղղությամբ: Ձմեռային ամիսներին օգտագործվող շուրջ 180 միավոր մեքենամեխանիզմների անխափան աշխատանքն ապահովելու համար ձեռք կբերվեն անվադողեր, մարտկոցներ և այլ բաղադրիչներ, ինչպես նաև ձմեռային արտահագուստ`սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցների համար:
Մոտ օրերս կապահովվի նաև տեխնիկական աղի և ավազի անհրաժեշտ խմբաքանակը, սակայն, կախված տեղումների հաճախականությունից, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ համալրումներ կլինեն:
Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին ձմռան ամիսներին անխափան երթևեկություն ապահովելու նպատակով ամառային անվադողերը փոխարինել ձմեռայիններով: Այս օրերին տնտեսվարող սուբյեկտներին նաև հերթական ծանուցումներն են ուղարկվում` հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, իսկ ձմռան ամիսներին՝ նաև ձնամաքրման աշխատանքները պատշաճ ապահովելու վերաբերյալ Երևանի ավագանու որոշման մասին:
Նմանատիպ նյութեր
1343 դիտում
19:37 19-10-2015
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ձմռան նախապատրաստական աշխատանքները
1260 դիտում
19:14 02-11-2015
Շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները
2176 դիտում
13:08 31-10-2016
Մայրաքաղաքում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները
Այս բաժնից
727 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1483 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա