1346 դիտում
19:37 19-10-2015
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ձմռան նախապատրաստական աշխատանքները
Ծրագրային ընթացիկ աշխատանքներին զուգահեռ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձմռան նախապատրաստական համալիր աշխատանքները: Ջերմամեկուսացվում են բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերը, ջրթափ խողովակները, ապակեպատվում են շքամուտքերի հարկաբաժինները, անհրաժեշտության դեպքում մուտքերում տեղադրվում են դռներ:
Առանձին տեղերում շարունակվում է հարթ և թեք տանիքների նորոգումը: Աշխատանքների ընթացքի նկատմամբ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի պատասխանատուներն իրականացնում են ամենօրյա վերահսկողություն:
Այս օրերին տնտեսվարող սուբյեկտներին նաև ծանուցում-հիշեցումներ են ուղարկվում` հարակից տարածքների պարտադիր
բարեկարգման, իսկ ձմռան ամիսներին՝ նաև ձնամաքրման աշխատանքները պատշաճ կերպով ապահովելու վերաբերյալ Երևանի ավագանու որոշման մասին:
Նմանատիպ նյութեր
1412 դիտում
13:31 30-10-2014
Մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները
1042 դիտում
16:26 20-03-2015
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են գլխավոր ու երկրորդական փողոցների փոսերի վերացման աշխատանքները
1263 դիտում
19:14 02-11-2015
Շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները
Այս բաժնից
784 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1546 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա