903 դիտում
20:48 30-10-2014
Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի 25-րդ նիստը
Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի
միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը: ՀՀ ԱԺ
նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհավորել է
Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական
համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին` ծննդյան 85
ամյակի կապակցությամբ` մաղթելով առողջություն և ամենայն բարիք:
ԱԺ նախագահը նշել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացումն
ապացուցում է համագործակցության ամրապնդման ու զարգացման երկուստեք
պատրաստակամությունը: Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական բարեկամական
շփումներն իրենց դարավոր պատմությունն ունեն: Մենք բարձր ենք գնահատում
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային
հարաբերությունների հատուկ նշանակությունը: Մեր երկրների միջև
միջխորհրդարանական հարաբերությունները համագործակցության կարևոր բաղադրիչ
են,-ասել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա իր խոսքում նշել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովը խորհրդարանական
երկխոսության զարգացման կայուն հարթակ է: Գլոբալ տնտեսական և քաղաքական
ճգնաժամային իրավիճակի սրման պայմաններում Եվրասիական գոտու երկրների միջև
ամրապնդվող փոխգործակցությունը հնարավորություն կտա արդյունավետ լուծել տարբեր
խնդիրներ: Այս համատեքստում ևս խորհրդարանական բաղադրիչը կարևոր է ինտեգրացիոն
հարցերին առնչվող հետագա քայլերի մշակման համար:
Պարոն Սահակյանը վստահեցրել է, որ ՀՀ խորհրդարանը շարունակական քայլեր է
ձեռնարկում տնտեսության օրենսդրական դաշտի բարելավման, ինչպես նաև սոցիալական
ու քաղաքական, մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցությունը խթանելու
ուղղությամբ: Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև դաշնակցային
հարաբերությունների զարգացման ճանապարհին միջխորհրդարանական հանձնաժողովի
գործունեությունը մեծապես կնպաստի միջպետական և միջխորհրդարանական
հարաբերությունների մակարդակի էլ ավելի բարձրացմանը,- ասել է նա:
Նիկոլայ Ռիժկովը շնորհավորել է Հայաստանին` Եվրասիական տնտեսական միությանն
անդամակցելու առիթով և շնորհակալություն հայտնել հայկական կողմին`
միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը Հայաստանում բարձր մակարդակով
անցկացնելու համար: Նա նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո սա առաջին նիստն
է: ՙԵրկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական
հանձնաժողովի 25-րդ նիստը կօգնի քննարկելու համագործակցության հետագա
հեռանկարները Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից
հետո: Անդրադառնալու ենք նաև տնտեսական ինտեգրման ճանապարհին խոչընդոտների
վերացմանն ուղղված աշխատանքներին, ԵՏՄ-ում երկու երկրների օրենսդրությունների
ներդաշնակեցման հետ կապված հարցերին և տրանսպորտային առկա խնդիրներին՚,-ասել է
Նիկոլայ Ռիժկովը:
Նա վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի 25-րդ նիստը կլինի կառուցողական
և կբխի երկու երկրների ազգային շահերից:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ երկու երկրների միջև
տնտեսական ինտեգրման հարցում համագործակցությանն ուղղված խնդիրներն ակտիվորեն
քննարկվում են: Տնտեսության զարգացման արդյունավետ ուղիների որոնման խնդիրը
մեր ժամանակների կարևորագույն հարցերից մեկն է:
Նա նշել է նաև, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը թույլ է տալիս
խուսափել մի շարք խնդիրներից և կառուցել համագործակցության այնպիսի համակարգ,
ինչը անդամ բոլոր երկրներին զարգանալու հնարավորություն կտա:
Նա նշել է, որ Եվրասիական ինտեգրման մասին խոսելիս պետք է հստակ տիրապետել
հիմնարար սկզբունքներին: Առաջին հիմնարար սկզբունքը տնտեսական պրագմատիզմն է:
Եվրասիական ինտեգրումը, նրա դիտարկմամբ` հիմնված է փոխշահավետ
համագործակցության և աշխարհաքաղաքական գաղափարների փոխանակման վրա: Հաջորդ
սկզբունքն այն է, որ անդամ երկրները պետք է ներկայացնեն իրենց շահերն ու
դիրքորոշումները:
ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության
միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում քննարկվել են զեկույցները,
որոնք նույնպես ուղղված էին ԵՏՄ-ին անդամակցելուն և այդ դաշտում հետագա
անելիքներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
751 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
607 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին
1708 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են