3094 դիտում
16:31 31-10-2014
Ադրբեջանցի նախկին ՈՒՀԱ-ականի տանը կես միլիոն դոլարի հերոին է հայտնաբերվել
ՌԴ Մոսկվայի Դաշնային ծառայության աշխատակիցները «Տղաները Բաքվից» ուրախների և հնարամիտների ակումբի նախկին անդամ, մոսկվաբնակ Իլգար Նազիմ օղլի Իմանովին պատկանող մերձմոսկովյան Կոլիչետի գյուղում գտնվող տանը հայտնաբերել և առգրավել են 174 կգ հերոինի խտանյութ՝ 500 մլն դոլար արժողությամբ:
«47-ամյա Իմանովը նաև բանկերից մեկի համահիմնադիր է և սննդամթերքի բաշխմամբ է զբաղվում»,-ասել է ՌԴ թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության մոսկովյան վարչության ղեկավար Վասիլի Յուրչենկոն:
Իմանովի տունը 3 հարկանի է: Խուզարկության պահին տունը հսկվում էր Տաջիկստանի 2 քաղաքացիների կողմից, որոնցից մեկն այդ պահին գտնվում էր թմրանյութի ուժեղ ազդեցության տակ: Իսկ թմրանյութը հայտնաբերվել է տան 2-րդ հարկում,
Իրավապահները ձերբակալել են 6 մարդու, ներառյալ՝ հանցավոր խմբի ղեկավարին: Պարզվել է նաև, որ հերոինը Ռուսաստան էր ներկրվում Միջին Ասիայից, որը թաքցնում էին բանանի արկղերի մեջ:
Նմանատիպ նյութեր
926 դիտում
17:47 24-11-2016
«Ուսանողական աշուն 2016» փառատոնն այս տարի նվիրված է ЕрМИ ՈւՀԱ թիմի 25 և ՈՒՀԱ-ի 55- ամյակներին
4274 դիտում
12:39 30-07-2021
Նախադեպը չունեցող միջոցառման արդյունքում 45 մլն դոլարի հերոին է հայտնաբերվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1147 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1036 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1066 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա