1664 դիտում
21:32 31-10-2014
Նոտարների գործունեությունն ու վարքագիծը` խիստ հսկողության տակ. տեսանյութ
Էլեկտրոնային նոտարիատ, անշարժ գույքի վավերացման գործարքներ ու պատասխանատվություն: Մինչեւ նոտարական պալատի շենքի բացումը նոտարներն իրենց գործունեության հետ կապված խնդիրներն են քննարկում արտասահմանցի գործընկերների հետ: Նոտարական համակարգում 5-10 տարի առաջ եղած թերություններն այժմ չկան: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասում է` իրավիճակ է փոխվել: Ահռելի կոռուպցիան, անշարժ գույքի բազմակի վաճառքի դեպքերն ու դրանից բխող խնդիրները նվազել են: Նոտարական պալատն այժմ հսկողություն է իրականացնում նոտարների գործունեության օրինականության և վարքագծի նկատմամբ: Օրենսդրական բացերը շատ են ու մեկ նախադասության փոփոխությամբ չեն լուծվի: Նախարարն ասում է` համալիր մոտեցում է հարկավոր, բայց ռիսկային գործարքներից խուսափելու գրավականը լինելու է նոտարների լիարժեք գույքային ու ֆինանսական պատասխանատվության մեխանիզմի ներդրումը:
Արդարադատության նախարարությունը մշակում է նոտարական համակարգի բարեփոխման հայեցակարգը: Կառավարության գործունեության ծրագրի մակարդակով ամրագրված են այն ուղղությունները, որոնք հիմք կհանդիսանան ապագա բարեփոխումների համար:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/36160]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11030 դիտում
16:16 31-01-2017
Խիստ հսկողության տակ կառնվեն ուղևորափոխադրումների չվացուցակները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1639 դիտում
16:21 26-05-2014
Տարոն Մարգարյանի կարգադրությամբ խիստ հսկողության տակ կպահվի շինթույլտվությունների տրամադրման գործընթացը
11308 դիտում
23:20 25-04-2017
Ասֆալտապատման ու փոսանորոգման աշխատանքների ընթացքը պահեք ամենօրյա խիստ հսկողության տակ. Տարոն Մարգարյան
Այս բաժնից
709 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
784 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2098 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա