15398 դիտում
14:19 02-11-2014
Շղթայական ավտովթար Երևանում. «Honda» ավտոսրահի դիմաց բախվել են КамАЗ-ը, Ford-ը, Nissan-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում` «Honda» ավտոսրահի դիմաց, բախվել են` Մարտին Մելքոնյանի վարած Ford Transit մակնիշի 25 UU 452 համարանիշի, 53-ամյա Գևորգ Խաչատրյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 16 ԼՏ 008 համարանիշի և 60-ամյա Վահրամ Հովասափյանի վարած КамАЗ մակնիշի 969 ՏU 65 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արաբկիրի թիվ 5 հրշեջ-փրկարարական խումբը` 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Նախնական տվյալներով NISSAN PATHFINDER մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 700.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ[/url] ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 77.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+