211652_close_icon
views-count1418 դիտում article-date 19:41 03-11-2014

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն ընդունեց Ասիական զարգացման բանկի փոխնախագահին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նոյեմբերի 3-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեյվիդ Դոուլը, հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենսը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, այլք։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի ներկա ընթացքը Տրանշ 1-ի՝Երևան-Աշտարակ, Երևան-Արտաշատ և Տրանշ 2-ի՝ Աշտարակ- Թալին հատվածներում, ինչպես նաև ԱԶԲ-ի հետ առաջիկա համագործակցության ուղղությունները։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ նախարարությունը պատրաստակամ է շարունակելու ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և համապատասխան ուսումնասիրությունների ավարտից հետո քննարկել նաև ծրագրի հետագա ֆինանսավորման հարցերը։

Նմանատիպ նյութեր