211652_close_icon
views-count4958 դիտում article-date 17:28 18-05-2018

Տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 18-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով և շնորհավորելով նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԱԶԲ պաշտոնյան ներկայացրեց Հայաստանի ճանապարհաշինության ոլորտում բանկի կողմից իրականացվող գործունեությունը: Անդրադարձ եղավ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին», Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) մայրուղու հիմնանորոգման ընթացքին։ Նախարար Աշոտ Հակոբյանը նշեց, որ պաշտոնը ստանձնելուց հետո այս կարճ ժամանակահատվածում հասցրել է որոշ չափով ծանոթանալ իրականացվող աշխատանքների ընթացքին։ Նա ընդգծեց, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը շատ կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար։ Հասարակության արձագանքը ճանապարհի կառուցման շուրջ միանշանակ չէ։ Ուստի, պետք է առավելագույն ջանքեր գործադրել, բեկումնային փոփոխություններ կատարել, որպեսզի ծրագիրը հաջողությամբ առաջ մղվի։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընթացիկ նախագծերի և ապագա ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք մանրամասներ։ Կողմերը հույս հայտնեցին, որ հետագա փոխգործակցությունը կլինի շարունակական և առավել արդյունավետ: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր