Քուվեյթում ՀՀ դեսպան Չարչօղլյանը հանդիպել է Քուվեյթի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ
Նոյեմբերի 3-ին Քուվեյթի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, տիկին Հինդ Ալ-Սաբիհն ընդունեց Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխգործակցության խորացման ուղիները:
Նախարարն իր գոհունակությունը հայտնեց երկու երկրների միջև առկա երկկողմ փոխգործակցության մակարդակից` պատրաստակամություն հայտնելով էլ ավելի խորացնել համապատասխան գերատեսչությունների միջև շփումներն ու նպաստել միջգերատեսչական համագործակցության հետագա ընդլայնմանը:
Կողմերը կարևորեցին սոցիալական և բարեգործական բնույթի ծրագրերում քուվեյթյան կողմի գործուն մասնակցության ապահովումը, ինչպես նաև քննարկեցին Հայաստանի և Քուվեյթի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև համագործակցության փաստաթղթի ստորագրումը: Ընդգծվեց փոխայցելությունների հաճախակիացման կարևորությունը: