211652_close_icon
views-count1941 դիտում article-date 21:20 22-01-2019

Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի նորանշանակ նախարարի հետ

Հունվարի 17-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպեց Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Սաադ Իբրահիմ Սաադ Ալ Խառռազի (Saad Ebrahim Saad Al Kharaz) հետ: Նախարար Ալ Խառռազը ջերմորեն ողջունեց ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան արդյունավետ գործունեություն սոցիալական ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Բաղդասարյանը նախարարին շնորհավորեց պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ կշարունակվի դեռևս նախորդ տարիներին ձևավորված սերտ փոխգործակցային ոգին։ Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր