211652_close_icon
views-count2616 դիտում article-date 09:13 04-11-2014

Փաստորեն, հակառակն է ստացվում. Ռուսաստանն է գրավում հայաստանյան շուկան. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է մոտ 220 մլն դոլարի ապրանք: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` արտահանումը նվազել է 15 մլն դոլարով կամ 6.3 տոկոսով: «Դեպի Ռուսաստան արտահանման ծավալի կրճատումը հատկապես ուշագրավ է նրանով, որ անցած տարվա սեպտեմբերից Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրասիական տնտեսական միություն, որի անհրաժեշտությունը ՀՀ իշխանությունները բացատրում են ռուսական շուկան գրավելու նկատառումներով: Ավելի ուշագրավ է այն, որ նշված ժամանակահատվածում ռուսական ապրանքների ներմուծումը Հայաստան ավելացել է 13 տոկոսով: Փաստորեն, Ռուսաստանն է գրավում Հայաստանի շուկան»,-ընդգծում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր