1769 դիտում
09:38 04-11-2014
Էդուարդ Շարմազանովի խորհուրդը՝ Մանվել Գրիգորյանին քննադատողներին. Առավոտ
«Սթափվեք, քանի դեռ ուշ չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ընդդիմախոսներին սույն կոչով է դիմել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, օրերս լրագրողներից մեկի հարցին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է երկրի նախագահ դառնալ՝ կարո՞ղ է, Մանվել Գրիգորյանը պատասխանել էր. «Բաղդադում էլ խուրմա կա, թող ինչ ուզում է՝ դառնա: Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում իշխանություն է եղել, այդ ո՞ր օրվանից է ոչ իշխանություն դարձել»:
«Զորավար Մանվել Գրիգորյանը հայ ժողովրդի ամենաարժանի զավակներից մեկն է, ով դա իր կենսագրությամբ և կյանքով է ապացուցել։ Ես չէ, որ պետք է ներկայացնեմ նրա անցած ուղին։ Իսկ նրանք, ովքեր տվայտանքների մեջ են և մոռացել են՝ հիշեցնեմ. Գեներալ Մանվել Գրիգորյանն Արցախի ազգային հերոս է և մեծապես նրա ու իր նման հայորդիների շնորհիվ է, որ այսօր մենք ունենք ազատագրված Արցախ և անկախ Հայաստան։ Այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս իջնել երկնքից և չտվայտվել»:
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3410 դիտում
18:12 05-05-2015
Սելենա Գոմեսը պատասխանել է իրեն քննադատողներին
20067 դիտում
09:06 21-02-2017
Սեյրան Օհանյանը պատասխանում է կնոջ ֆոտոսեսիաները քննադատողներին և սեր խոստովանում տիկնոջը. aravot.am
9006 դիտում
22:59 07-08-2018
Անթույլատրելի է պաշտպանի նույնացումը վստահորդին. Զեյնալյանը՝ Քոչարյանի պաշտպաններին քննադատողներին
Այս բաժնից
688 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
925 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2233 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ