211652_close_icon

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են. Ժողովուրդ

views-count7670 դիտում article-date 09:46 04-11-2014
«Ժողովուրդ»-ը գրում է, որ իր տեղեկություններով՝ անցած շաբաթ օրը տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: «Քննարկման թեման եղել է ոչ իշխանական եռյակի հանրահավաքային պայքարը` մասնավորապես ԲՀԿ-ի նպատակը և փողոց դուրս գալու պատճառները: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը ցանկանում է՝ Ազգային ժողովը ցրվի, և արտահերթ ընտրություններ նշանակվեն, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ մոտ ապագայում նման հեռանկարն անհնար է, և այդ տարբերակը կարող է իրագործվել 2015-ի հունիսից ոչ շուտ»,-նշում է թերթը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել էր տեղեկությունը: Իսկ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը հրաժարվել թերթի բանավոր հարցերին պատասխանել: Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր