211652_close_icon
views-count2105 դիտում article-date 12:14 04-11-2014

ՀՀԿ-ն վաղը ԳՄ նիստ է հրավիրելու. ամենայն հավանականությամբ վաղը հայտնի կդառնա, թե ում կհասնեն փոխվարչապետի և Վայոց Ձորի մարզպետի պաշտոնները

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վաղը՝ նոյեմբերի 5-ին, ժամը 20:00-ին Գործադիր մարմնի նիստ է հրավիրելու: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Միաժամանակ ավելացրեց, որ օրակարգը տեղում է որոշվելու: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ ամենայն հավանականությամբ կառաջարկվեն փոխվարչապետի եւ Վայոց Ձորի մարզպետի թեկնածությունները, որպեսի հինգշաբթի՝ նոյեմբերի 6-ին, ներկայացվեն կառավարության հաստատմանը:

Նմանատիպ նյութեր