211652_close_icon
views-count909 դիտում article-date 15:09 04-11-2014

2030 թվականի աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել Չիլիում

Չիլիի ֆուիտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը մտադիր է 2030 թվականի աշխարհի առաջնությունը իրենց երկրում անցկացնելու հայտ ներկայացնել: Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խոսքերով, իր երկիրը պատրաստ է նաև աշխարհի առաջնությունը անցկացնել հարևան Ուրուգվայի հետ համատեղ: Նշենք, որ 2030 թվականին աշխարհի առաջնությունը կնշի իր ստեղծման 100 ամյակը: Առաջին մրցաշարը տեղի է ունեցել 1930 թվականին՝ Ուրուգվայում: Ինչ վերաբերվում է Չիլիին, ապա այդ երկիրը իր մոտ անցկացրել է 1962 թվականի աշխարհի առաջնությունը: Նախկինում նշվում էր, որ ԱԱ-2030 համատեղ կարգով ցանկանում են անցկացնել Արգենտինան և Ուրուգվայը:

Նմանատիպ նյութեր